Բուհերի վարկանիշների կազմման մեթոդաբանությունում կիրառվել են առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական «QS» (Quacquarelli Symonds) գործակալության մեթոդաբանական մոտեցումները: Վարկանիշի կառուցվածքը բաղկացած է երեք բաղադրիչներից` բուհի կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն: Վարկանիշավորվել են հետխորհրդային տարածքի առավել հայտնի և ճանաչված 405 համալսարաններ:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում է Բելառուսի պետական համալսարանը, 3-րդ տեղում` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Կիևի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսի համալսարանը նշված ցանկում 5-րդն է:
Երևանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 11-րդ տեղում է: Մեր տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 61-րդը:
«Ինտերֆաքս»-ը (Interfax Information Services Group) ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն լրատվական, տեղեկատվական և վերլուծական խմբերից մեկն է և տարբեր ոլորտներում իրականացնում է ռեյտինգավորման, ֆինանսական վերլուծությունների և տվյալների որոնման և ներկայացման ծրագրեր:
Հրապարակված ռեյտինգների մասին առավել մանրամասն ներկայացված է այստեղ:
Աղբյուրը` www.ysu.am