Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԻՄ ԴԵՐԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՔԱՂԱՔԱՑԻ» ԵՎ «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԻՄ ԴԵՐԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՔԱՂԱՔԱՑԻ» ԵՎ «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ»

Տոկիոյի «The Goi Peace Foundation» հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  70-ամյակի կապակցությամբ, երիտասարդության համար կազմակերպում է ակնարկի /էսսե/ միջազգային մրցույթ՝ «Իմ դերը, որպես երկրագնդի քաղաքացի» և«Կառուցենք խաղաղություն մեր սրտերում և մտքերում» թեմաներով:

Սահմանված է տարիքային երկու խումբ՝ ս.թ. հունիսի 15-ի դրությամբ մինչև 14 տարեկան և 15-ից 25 տարեկան մասնակիցներ:

Ակնարկը,  որ պետք է ներառի առավելագույնը 700 բառ,  կարելի է ներկայացնել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն լեզուներով, մինչև ս.թ. հունիսի 15-ը ներառյալ:

Այն պետք է չհրապարակված լինի և գրված մեկ անձի կողմից /համահեղինակությունը չի ընդունվում/:

Էսսեն կարելի է ուղարկել փոստով կամ էլեկտրոնային ճանապարհով՝  www.goipeace.or.jp կայքի միջոցով, որտեղ հնարավոր Է նաև մանրամասն տեղեկատվություն ստանալ մրցույթի պայմանների և մրցանակների մասին:

Աղբյուրը` www.edu.am