Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2015-16 ուստարվա 2-րդ կիսամյակում «Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ» դասընթացը մասնաճյուղում կազմակերպվել է առցանց

2015-16 ուստարվա 2-րդ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ» դասընթացը «Պատմություն», «Հոգեբանություն» ու «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների առաջին կուրսերում կազմակերպվել է առցանց:

Դասընթացը վարել է Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, կ.գ.թ. Սոնա Խաչատրյանը:

2015-16 ուստարվա 2-րդ կիսամյակում «Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ» դասընթացը մասնաճյուղում կազմակերպվել է առցանց

Առցանց դասերն իրականացվել են  հաջորդաբար` ըստ դասընթացի ժամանակացույցի:

«Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ» դասընթացը բաղկացած էր առանձին դասերից, որոնք իրենց հերթին կազմված էին համառոտ նկարագրից, ուսուցանող նյութից և վարժություններից:

Ուսուցանվող նյութն ուներ ձայնային աջակցություն, պարունակում էր պատկերներ, անիմացիոն նյութեր, հղումներ էլեկտրոնային ռեսուրսներին:

2015-16 ուստարվա 2-րդ կիսամյակում «Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ» դասընթացը մասնաճյուղում կազմակերպվել է առցանց

Դասի նյութն ուսումնասիրելուց հետո ուսանողները պատասխանել են նյութին կից բերված հարցերին՝ հնարավորություն ունենալով նաև տեսնել ճիշտ պատասխանը և դրա բացատրությունը:

Ամսական ոչ պակաս, քան մեկ անգամ դասախոսը կազմակերպել է լսարանային հանդիպումներ ուսանողների հետ, որոնց ընթացքում պատասխանել  ընթացիկ հարցերին, լուծել կազմակերպչական խնդիրներ:

2015-16 ուստարվա 2-րդ կիսամյակում «Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ» դասընթացը մասնաճյուղում կազմակերպվել է առցանց

Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև դասախոսին դիմելու տեքստային հաղորդակցությունների միջոցով:

Դասընթացն ամփոփվել է առցանց թեստավորման եղանակով կազմակերպված ստուգարքով:

Թեստային հարցերն ընտրվել են մշտապես նորացվող հարցերի բազայից, որում մասնավորապես ընդգրկվել են դասերի ընթացքում իրականացված  վարժությունները: