2013թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի տեքստիլ բաժնի I արվեստանոցում տեղի ունեցավ սրբանկարչության դաս ֆակուլտետի ուսանողների հետ:
Դասի նպատակն էր ուսանողներին օգնել կողմնորոշվելու սրբանկարչությամբ զբաղվելու գործում:
Դասը վարում էին սրբանկարիչ պարոն Աբրահամը և Ս. Ներսես եկեղեցու քահանա հայր Սիմոնը:
Ուսանողներից բացի՝ ներկա էր նաև ֆակուլտետի շրջանավարտ Արուսյակ Գրիգորյանը: Նրանց մեջ կար մեծ հետաքրքրություն սրբանկարչության և հատկապես մանրանկարչության նկատմամբ:
Դասախոսության վերջում սրբանկարիչը անցկացրեց հարցում, ըստ որի՝ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից 23-ը դպրոցին անդամագրվելու ցանկություն հայտնեց: