ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն` «Կիրառական արվեստ» մասնագիտությամբ:
Ընդունելությունը կատարվում է երեք փուլով:
Դիմել կարող են ընթացիկ տարվա շրջանավարտները և ՀՀ պետական և ըստ տվյալ մասնագիտության հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող նախորդ տարիների շրջանավարտները:
Առաջին փուլով դիմում են «Կիրառական արվեստ» մասնագիտության տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
- 4 լուսանկար (3×4 չափսի),
- զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),
- ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։
Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են` 1-ին փուլով` մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, 3-րդ փուլով` օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 30-ը։
Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 13-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ը։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-35 հեռախոսահամարով:
ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ