Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հուլիսի 16-ի տնօրենության նիստում

2014թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

   Նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2014-2015 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելության արդյունքներին վերաբերող հարցեր:

Նշվեց, որ 2014-2015 ուստարվա ընդունելության արդյունքներով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման համակարգ ընդունվել է 172 դիմորդ, որոնցից 39-ը անվճար, 133-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Ընդհանուր առմամբ ընդունելության արդյունքները մասնաճյուղում կարելի է համարել բավարար:

Մասնավորապես նորմալ կարելի է համարել «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ընդունելության արդյունքները:

Տվյալ մասնագիտությամբ ընդունվել է 26 դիմորդ, որոնցից 5-ը անվճար, 21-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Առաջին տարվա համար վատ չեն «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ընդունելության արդյունքները:

Թեև այս մասնագիտությամբ դիմորդները եղել են 6-ը, սակայն «Սերվիս» մասնագիտության հաշվին ընդունվել է 7 դիմորդ:

«Պատմություն» մասնագիտությամբ ընդունվել է 20 դիմորդ, որոնցից 5-ը անվճար, 15-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ ընդունվել է 12 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 8-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Գոհացուցիչ չեն «Հայոց լեզու և գրականություն» մասանգիտության ընդունելության արդյունքները: Տվյալ մասնագիտությամբ ընդունվել է 8 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 4-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Դրական կարելի է համարել «Անգլերեն լեզու և գրականություն» ու «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ընդունելության արդյունքները:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ ընդունվել է 20 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 16-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ ընդունվել է 14 դիմորդ, որոնցից 3-ը անվճար, 11-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ ընդունվել է 31 դիմորդ, որոնցից 5-ը անվճար, 26-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Սերվիս» մասնագիտությամբ ընդունվել է 12 դիմորդ, որոնցից 4-ը անվճար, 8-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Կիրառական արվեստ» մասնագիտությամբ ընդունվել է 10 դիմորդ, որից 2-ը` անվճար, 8-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

«Դիզայն» մասնագիտությամբ ընդունվել են 12 դիմորդ, որոնցից 3-ը անվճար, 9-ը` վճարովի ուսուցման համակարգերում:

Դիմորդների թվի հետ կապված` 2014-2015 ուստարվա ուսումնական, աշխատանքային պլաններում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածություններում, միացնել կուրսեր, որոշ մասնագիտությունների դեպքում կուրսերը բաժանել խմբերի:

Որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը, ըստ ընդունված դիմորդների, վերանայել 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային, ուսումնական պլանները և ամբիոնային ու անհատական ծանրաբեռնվածություններում կատարել համապատասխան փոփոխություններ: