Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեպտեմբերի 26-ի տնօրենության նիստում

2014թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքային շրջանի ամփոփման, մասնաճյուղում դասընթացների փաթեթների իրականացման ընթացքի, Կիրառական արվեստի ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Ամփոփելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքային շրջանը` նշվեց, որ երկրորդ լուծարքային շրջանից հետո մասնաճյուղում 20 ուսանող ունեն առարկայական պարտքեր:

Մասնաճյուղում դասընթացների փաթեթների իրականացման ընթացքի մասին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց.

• 10 օրվա ընթացքում դասախոսներից պահանջել ներկայացնելու դասընթացի փաթեթները: Չներկայացնողները կենթարկվեն համապատասխան տույժի:

• Պահանջել ՄԿՈԱ բաժնից հոկտեմբերի 1-15-ը ուսումնասիրելու դասախոսների դասընթացի փաթեթների համապատասխանությունը ներկայացված պահանջներին, արդյունքները տրամադրել ամբիոնների վարիչներին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու մասին հարցի կապակցությամբ որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչությանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանին անհրաժեշտ աշխատանք տանելու 2014թ. հոկտեմբերի 15-ից «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների գծով ֆակուլտետում նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու համար: