2015թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի և ուսանողների մասնակցությամբ:
Նիստի օրակարգը հետևյալն է.
- ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատաման մասին:
- Մասնաճյուղի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
- ԵՊՀ ԻՄ-ի` 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հաստատում:
- Մասնաճյուղի` 2014-15թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը:
- ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի քննարկում:
- Ընթացիկ հարցեր.
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություն կատարելու համար ձևավորված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
- Մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու
նպատակով ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին: - ԵՊՀ ԻՄ-ի զինանշանի, դրոշի, օրհներգի և հուշամեդալի
էսքիզների պատրաստման նպատակով ստեղծված
հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին: - Մասնաճյուղի տնօրենության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին: