Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2015թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, հրավիրված էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստում դեկանը ներկայացրեց հաշվետվություն` ըստ ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի, և քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

Մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետը,  լինելով տարածաշրջանի  միակ  պետական    տնտեսագիտական  հոսքի  մասնագիտական  կրթօջախը, իր  առաքելությունն  է  համարում աշխատաշուկայում  արդի  պահանջներին  համապատասխան  տնտեսագետ մասնագետների  և  հիմնարար  արժեքների  ապահովումը:

Հաշվետու  ժամանակաշրջանում  ֆակուլտետի  ուսումնական  գործընթացի  կազմակերպումն  իրականացվել  է  ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի զարգացման` 2011-2015թթ. ռազմավարական  ծրագրին  համահունչ,  իսկ  ֆակուլտետի  ամենամյա  աշխատանքները  պլանավորվել  են  ռազմավարական  ծրագրի  անբաժան  մաս  կազմող  ժամանակացույց-պլանին  համապատասխան:

Ֆակուլտետում գործող  մասնագիտական  ամբիոնների (Ընդհանուր  տնտեսագիտության, Տուրիզմի  կառավարման  և  մշակութաբանության) կողմից   իրականացվել  են  կրթական  ծրագրերի  կառուցվածքային  և  բովանդակային  փոփոխություններ`  ժամանակակից  ծրագրային  չափանիշների  պահանջներին  համապատասխան: Բարձրորակ  կրթություն ապահովելու հետ մեկտեղ ամբիոններն իրականացնում  են  պրոֆեսորադասախոսական  անձնակազմի  արդյունավետ  համալրման  և  մասնագիտական  որակի  հետ  կապված  անհրաժեշտ  քաղաքականության  մշակումն  ու  իրագործումը:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

Հաշվետու  ժամանակահատվածում  ամբիոնների  կողմից վերանայվել և  արդիականացվել   են առարկայական  ծրագրերը,  դասընթացների  բովանդակությունը,  վերջնարդյունքների  գնահատման  չափանիշները, ըստ այդմ` ստեղծվել  են առարկայական   փաթեթներ,  որոնք  առավել  պլանվորված  և  վերահսկելի    են  դարձրել  ուսումնական  գործընթացը:

Ֆակուլտետում  ձևավորվել  է  առցանց  լսարան  և  ժամանակակից  համակարգչային  տեխնիկայով  հագեցած  լաբորատորիա, մեծացել  է  դասավանդման  ընթացքում  նոր տեղեկատվական  տեխնոլոգիաներ   կիրառող  դասախոսների  տեսակարար  կշիռը: Այս  ամենը  նպաստել  է  ուսումնական  գործընթացի  արդյունավետության  բարձրացմանը,  ինչի  մասին են վկայում ուսանողների  շրջանում անցկացված  դասավանդման  որակի  և  արդյունավետության  վերաբերյալ  ուսանողական  հարցման  դինամիկ  աճող  գնահատակաները:

Հաշվետու  ժամանակաշրջանում ֆակուլտետում  գրանցվել  է  նաև  գիտական  կյանքի  զգալի  աշխուժացում: Երկու  ամբիոնների  դասախոսների  կողմից    վերջին  հինգ    տարվա  ընթացքում  զգալիորեն  ավելացել  է  տպագրված  հոդվածների,  զեկուցման  թեզիսների,  մենագրությունների  և  ձեռնարկների  թիվը,  պաշտպանվել  է  մեկ  դոկտորական  և  մեկ  թեկնածուկան  թեզ: 

Ֆակուլտետում  ներքին  համատեղությամբ աշխատող  որոշ  դասախոսներ  պարբերաբար  մասնագիտական  ստաժավորում  են    անցնում  արտասահմանյան բուհերում    ու  գիտահետազոտական  կազմակերպություններում  և  ձեռք  բերած  փորձը  ներդնում են նաև ֆակուլտետի  երկու  մասնագիտությունների  գծով  իրականացվող  ուսումնական  գործընթացներում:

Տիկին Խուդավերդյանը ֆակուլտետում  գիտական  հետազոտությունների  և  նորարարությունների  ակտիվացման  առումով շեշտեց, որ Ընդհանուր  տնտեսագիտության ամբիոնի  երկու  աշխատակիցներ  մասնակցել  են  «Միգրացիայի  և  մարդկային  կապիտալի  վերարտադրության  փոխառնչությունները  ՀՀ-ում»  միջազգային  դրամաշնորհային  ծրագրին, որի շրջանակներում  նախաավարտական պրակտիկա  է  անցել  ֆակուլտետի վեց  ուսանող  ու  ստացել  համապատասխան  վկայագիր: Կոլեկտիվ  հետազոտության  արդյունքներն  ամփոփվել  են  մենագրության  ձևով: Տվյալ  ամբիոնի  նախաձեռնությամբ  ու  անմիջական  մասնակցությամբ  կազմակերպվել  է  «Բուհերի  կառավարման  համակարգի  բարելավման  ժամանակակից  հիմնախնդիրները»  թեմայով հանրապետական գիտագործնական  կոնֆերանս,  որի  նյութերը  հրատարակվել  են  գիտական  հոդվածների  ժողովածուի  ձևաչափով:

Տուրիզմի  կառավարման  և  մշակութաբանության ամբիոնի երեք  աշխատակիցներ (Ա.Պոտոսյան,  Վ.Գրիգորյան,  Ա.Ուլիխանյան)  գիտական  զեկուցումներով  հանդես  են  եկել  ԵՊՀ-ի  սոցիալ-տնտեսական  աշխարհագրության    ամբիոնի, ՀՀ  տարածքային  կառավարման  և  արտակարգ  իրավիճակների նախարարության  կողմից  կազմակերպված  հանրապետական  գիտաժողովում: Ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը  2014թ.  մասնակցել  է  Գերմանիայի  Դաշնությունում կազմակերպված «Հարավային  Կովկասի  երկրների  համագործակցություն» ծրագրին:

Հանրային  ներգրավման  խնդրի առնչությամբ նշվեց, որ ֆակուլտետի  աշխատակիցները  մասնաճյուղի  կայքէջի  միջոցով ակտիվորեն  մասնակցել  են  ֆակուլտետի  գովազդային, լրատվական, ինչպես  նաև  ավագ  դպրոցներում մասնագիտական  կողմնորոշման  և  ֆակուլտետի  մասնագիտությունների  ներկայացման  աշխատանքներին:

Ֆակուլտետը որակյալ  կադրային  ներուժով  ապահովելու ուղղությամբ ևս     կատարվել են զգալի  աշխատանքներ: Դասախոսների  որակավորման  բարձրացման, մասնագիտական  մակարդակի  կատարելագործման  նպատակով  կազմակերպվել  են  դասընթացներ,  որոնք  ուղղված  են եղել արդյունավետ  և  որակյալ  ուսումնական  գործընթացի  կազմակերպմանը:  Ֆակուլտետի  դասախոսական  կազմը  համալրվել  և  համալրվում  է մայր բուհից հրավիրված  բարձրորակ  կադրերով: Բարելավվել է նաև ֆակուլտետի նյութատեխնիկական բազան:

Զեկուցողը, հաշվետվությունն ամփոփելով, նշեց, որ ֆակուլտետում  աշխատանքներն իրականացվել  են  բարձր  պատասխանատվությամբ  օժտված  աշխատակիցների  միջոցով`  սերտորեն  համագործակցելով  մասնաճյուղի  մյուս  բոլոր ստորաբաժանումների  հետ:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը` կատարված աշխատանքի և տրված գնահատականի համար շնորհակալություն հայտնելով ֆակուլտետիի և մասնաճյուղի անձնակազմին:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

 Նիստը եզրափակեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` բարձր գնահատելով ֆակուլտետի ծավալած գործունեությունը, համակողմանի և հանգամանալից հաշվետվության համար շնորհակալություն հայտնելով ֆակուլտետի գիտխորհրդի նախագահին, ֆակուլտետում և ընդհանրապես մասնաճյուղում կադրային ճիշտ քաղաքականության իմաստով շեշտեց ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությունը բուհի ուսումնական գործընթացում:  

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում