2013թ. հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին 20 մարզիկներ:
Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով:
Եզրափակիչ դուրս եկան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և ավագ դպրոցի աշակերտ Սարգիս Խուդավերդյանը:
Հաղթող ճանաչվեց Սարգիս Խուդավերդյանը: