Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահության նիստում

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահության նիստում

2016թ. փետրվարի 4-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի` 2015-16 ուսումնական տավա II կիսամյակի անդրանիկ նիստը՝ մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի գլխավորությամբ:

Նիստին ներկա էին Ուսանողական խորհրդի նախագահության անդամները:

Բացելով նիստը` Ռ.Հովսեփյանը ողջունեց ֆակուլտետային ուսանողական խորհրդի նորընտիր նախագահներին և մաղթեց նրանց արդյունվետ ու բովանդակալից աշխատանք: Նա ընգծեց, թե որքան մեծ է ֆակուլտետային ՈՒԽ-ի նախագահների դերը ֆակուլտետի կառավարման գործում, ներկայացրեց այն էական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են նորընտիր նախագահներին իրենց աշխատանքում:

Առանձնահատուկ շեշտվեց, որ նրանք պետք է կարողանան հմտորեն վերհանել ֆակուլտետում նկատած խնդիրները՝ գտնելով դրանց հաղթահարման ուղիները, համագործակցելով դեկանների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կուրսերի ավագների, ինչպես նաև ՈՒԽ-ի նախագահության մյուս անդամների հետ:

Նիստի ընթացքում ներկայացվեց, որ ՈՒԽ-ն պետք է ունենա իր աշխատանքային պլանը և շարունակի առաջնորդվել դրանով: Ընդ որում` աշխատանքային պլանը պետք է կազմվի այնպես, որ նպատակաուղղված լինի խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը:

Նշվեց, որ Ուսանողական խորհուրդը պետք է առանձնանա իր պատասխանատու և համախմբված ուսանողներով, ովքեր կկարողանան ճիշտ ինքնադրսևորվել տարբեր օղակներում և աչքի կընկնեն իրենց ինտելեկտով, զարգացվածության աստիճանով, քաղաքակիրթ վարվեցողությամբ և մարդկային հարաբերություններում անհրաժեշտ նմանատիպ նորմերին տիրապետելու արվեստով:

Քննարկվեց ֆակուլտետային ՈՒԽ-ի նախագահների տեղակալների ընտրության հարցը և որոշվեց նորընտիր նախագահներին տալ տասը օր ժամանակ՝ տեղակալների թեկնածությունները նախագահությանը ներկայացնելու համար:

Ծավալվեց բուռն քննարկում նիստի օրակարգային և ընթացիկ հարցերի շուրջ, որոնք մինչև ՈՒԽ-ի համագումար նիստը պետք է լուծումներ ստանան:

Նիստի մասնակիցները հեռացան այս կիսամյակի առաջին հանձնարարություններով ու դրանք իրականացնելու վճռականությամբ:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդ