Ս.թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս. Առաքելյանի նախագահությամբ: Նիստին հրավիրված էին Համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ Կ. Ուլիխանյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչի տեղակալ Վ. Եգանյանը:
Նիստում քննարկվեցին առկա և հեռակա ուսուցման քննաշրջանի ամփոփման, մասնաճյուղի ներքին կարգապահության կանոններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք հարցեր:
2011-2012 ուստարվա քննաշրջանն ամփոփելով՝ Կիրառական արվեստի, Հումանիտար ու Բնական գիտությունների ֆակուլտետների և հատկապես Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների առաջադիմությունը գրանցվեց ցածր: Ըստ այդմ՝ հանձնարարվեց Հեռակա ուսուցման բաժնում խստացնել ուսումնական գործընթացը, ուսանողների կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնել:
2012-2013 ուստարվա ընթացքում մասնաճյուղի ներքին կարգապահության կանոններում որոշվեց կատարել հետևյալ փոփոխությունները.
– 30 դասաժամ անհարգելի բացակայության դեպքում ուսանողը ֆակուլտետի դեկանի կամ բաժնի վարիչի կողմից կստանա նկատողություն,
– 60 դասաժամի դեպքում ուսանողը մասնաճյուղի տնօրենի կողմից կստանա խիստ նկատողություն,
– 90 դասաժամի դեպքում ուսանողը կհեռացվի մասնաճյուղից:
Քննարկվեցին նաև մի քանի ընթացիկ հարցեր.
Մասնաճյուղի բոլոր բաժինների վարիչներին, ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց հաշվետվության կարգով տնօրենությանը ներկայացնել իրենց աշխատողների գործառույթները, ծանրաբեռնվածությունները և կատարած աշխատանքները:
2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դեկանները կներկայացնեն դասախոսների անհատական որակի վերաբերյալ հաշվետվություններ՝ կազմված իրենց դասալսումների հիման վրա:
Որոշվեց նաև ԵՊՀ ԻՄ մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչ նշանակել Վ. Չոբանյանին՝ ազատելով նրան մասնաճյուղի գրադարանի վարիչի պաշտոնից:
Հասարակական կարգով, ժամանակավորապես գրադարանի վարիչի պարտականությունները կստանձնի Համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ Կ. Ուլիխանյանը:
12.10.12թ.