Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Իջևանի և Դիլիջանի մի շարք դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

2015թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 7-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Տավուշի մարզի մի շարք դպրոցներում (Իջևանի և Դիլիջանի ավագ դպրոցներ, Իջևանի վարժարան, Վազաշենի, Այգեհովտի, Կայանի, Ազատամուտի, Խաշթառակի, Աչաջրի, Սարիգյուղի, Սևքարի, Ն.Ծաղկավանի, Գանձաքարի, Գետահովտի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի միջնակարգ դպրոցներ): 

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներ Իջևանի և Դիլիջանի մի շարք դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

Հանդիպումներին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, ԱԿԲ վարիչ Ա.Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը ընդհանուր գծերով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները:

Հանդիպումներ Իջևանի և Դիլիջանի մի շարք դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

 Նշվեց, որ 2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու 5 նոր մասնագիտություններով` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Նախնական զինվորական պատրաստություն», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջության կառավարում» և «Համակարգչային գրաֆիկա»:

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը:

Հանդիպումներ Իջևանի և Դիլիջանի մի շարք դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օտար լեզուների հետ կապված կատարվել են փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Քննարկվեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրեցին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հանդիպումներ Իջևանի և Դիլիջանի մի շարք դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական: