Ս.թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի 9 անդամները, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի նախագահները:
Նախ Ա. Ցուցուլյանն ամփոփեց 2012-13 ուստարվա I կիսամյակը՝ ներկայացնելով դասապրոցեսի, ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների, ստուգարքային շրջանի արդյունքները:
Նա նշեց, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են տնօրենության կողմից հաստատված ժամանակացույցի և ուսումնական կարգի համաձայն:
Զեկուցողը հատուկ ընդգծեց, որ իրականացվել են ուսումնական ծանրաբեռնվածությամբ նախատեսված բոլոր դասաժամերը, կրճատվել են ուսանողների անհարգելի բացակայությունները:
Այնուհետև խորհրդի նախագահը ներկայացրեց II ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների և ստուգարքային շրջանի առաջադիմությունը:
Միաժամանակ հանձնարարեց ամբիոններին և դասավանդող դասախոսներին պատշաճ նախապատրաստվել քննաշրջանին՝ բարձր առաջադիմություն ապահովելու նպատակով ըստ ժամանակացույցի անցկացնել կոնսուլտացիաներ (խորհրդատվություններ), իսկ դեկանատին՝ հետևել կարգապահությանը: