2012 թ. հունիսի 7-ին ԵՊՀ ԻՄ այցելեց Հայաստանում Ֆրանսիայի արտաքին և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, որին ուղեկցում էր համագործակցության և մշակույթի բաժնի կցորդ Գիյոմ Բրեժոն:
Սկզբում նրանք դիտեցին կիրառական արվեստի ֆակուլտետի կազմակերպած ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շրջանավարտների աշխատանքները` գեղանկար, գրաֆիկա, գոբելեն, փայտի գեղամշակման և խեցեգործության նմուշներ:
«Ֆրանսիայի սիրտը բաբախում է Հայաստանի համար: Հայաստանը ոչ միայն Ֆրանսիայի ընկերն է, այլև քույրը»,-ընդգծեց պրն. Ռեյնոն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` Տավուշի մարզում ընդլայնել այն դպրոցների թիվը, որտեղ ուսուցանվում
է ֆրանսերեն, բացել ֆրանս-հայկական ավագ դպրոց:
Նախատեսվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ ստեղծել ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոն:
Դեսպանը ցանկություն հայտնեց առաջիկայում ֆրանսերեն դասախոսություններ կարդալ Իջևանի մասնաճյուղում:
Հանդիպման ավարտին պրն. Անրի Ռեյնոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, մաղթեց հաջողություն` նոր հանդիպումների ակնկալիքով: