Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բացվեց «Աշնանային գույներ» ցուցահանդեսը

2012թ. հոկտեմբերի 26-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց «Աշնանային գույներ» խորագրով ցուցահանդեսը:

Հանդիսավոր բացմանը մասնակցում էին Իջևանի քաղաքային իշխանությունները, ԵՊՀ ԻՄ ղեկավարությունը, արվեստագետներ Երևանից, Լոռուց, Տավուշից, բազմաթիվ հյուրեր, դասախոսներ, ուսանողներ, արվեստասերներ:

 Բացումն ուղեկցվեց լարային կվարտետի կատարմամբ հնչող դասական երաժշտությամբ, որն  ապահովեց առավել հաճելի մթնոլորտ:

«Աշնանային գույներ» ցուցահանդեսն աննախադեպ էր իր ձևաչափով (երկու մարզի գեղանկարիչների մասնակցությամբ) և ընդգրկման մասշտաբով: Ցուցահանդեսում ներկայացված էին Տավուշի և Լոռու գեղանկարիչների ավելի քան 80 ստեղծագործություններ:

Իջևանից ընդգրկված էին  ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Ա. Միրզոյանի, Ռ. Բուղդարյանի, Ս. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի, Գ. Ջավրուշյանի, Ք. Մխիթարյանի գեղանկարները, Դ. Պողոսյանի քանդակը, Իջևանի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ս. Մելքումյանի, պատկերասրահի աշխատակից Հ. Էդիլյանի, Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ Ս. Էդիլյանի, Իջևանի արվեստի դպրոցի տնօրեն Հ. Մխիթարյանի աշխատանքները:

 Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Իջևանի քաղաքապետարանի, Վանաձորի կերպարվեստի թանգարանի ղեկավարության համատեղ ջանքերով: Այն կտևի երկու շաբաթ: