Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

2015թ. հոկտեմբերի 12-31-ը մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ:

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

2009 թվականից ի վեր` յուրաքանչյուր կիսամյակ, մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորատի կողմից անց է կացվում այս հարցումը, որի միջոցով պարզվում և ուսումնասիրվում է դասախոսների դասավանդման մեթոդների, որակի, մասնագիտական կոմպետեցիաների վերաբերյալ ուսանողների կարծիքը:

Գնահատումը ուսանողներն իրականացնում են 5 միավորից բաղկացած սանդղակով:

Հարցաթերթի «Կարծիքներ և առաջարկներ» բաժնում նրանք ներկայացնում են մասնագիտական առարկաների, գործնական և սեմինար պարապմունքների ժամաքանակների ավելացմանը, գնահատման համակարգերին, մասնագիտական գրականության ավելացմանը, լաբորատորիաների` սարքավորումներով հարստացմանը, պրակտիկայի անցկացման արդյունավետությանը և այլնին վերաբերող առաջարկություններ, վեր են հանում իրենց կրթական կարիքները:

Մասնաճյուղում իրականացվում են ԵՊՀ դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումներ

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունը ուսանողական հարցման արդյունքները համապատասխան ձևաչափով ներկայացնում է ֆակուլտետի դեկանին, իսկ վերջինս էլ երեք օրվա ընթացքում դրանք տրամադրում է համապատասխան ամբիոնների վարիչներին:

Ուսանողական հարցման արդյունքները ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում համապատասխան ամբիոնի վարիչը հատուկ այդ նպատակով հրավիրված ամբիոնի նիստում կազմակերպում է դրանց քննարկումը:

Հարցման արդյունքները քննարկվում են նաև ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում:

Քննարկման արդյունքում մշակվում են համապատասխան առաջարկություններ և երաշխավորություններ` ուղղված դասախոսի դասավանդման որակի բարելավմանը: