Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ներկայացվեցին բնապահպանական թեմաներով զեկուցումներ

2015թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի Բնական գիտությունների ֆակուլտետում անցկացվեց բնապահպանական դասընթաց, որի ժամանակ «Կարմիր գիրք, վտանգված տեսակներ», «Կարմիր գրքում գրանցված հյուսիսարևելյան Հայաստանի կենդանատեսակները և բուսատեսակները» թեմաներով զեկուցումներ կարդացին Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սիմոնյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը: 

Ներկայացվեցին բնապահպանական թեմաներով զեկուցումներ

Ներկա էին Տավուշի մարզպետարանի Բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս» մասնագիտության ուսանողներ:

Դասընթացի ժամանակ տրվեց հագեցած տեղեկատվություն Հայաստանի Կարմիր գրքում զետեղված և ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում առկա տեսակների մասին:

Ներկայացվեցին բնապահպանական թեմաներով զեկուցումներ

 

Օգտագործվեց «GIZ Կենսաբազմազանության կայուն կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի, Հայաստանի բնության պետական թանգարանի և Տավուշի մարզպետարանի կողմից տրամադրված գրականությունը:

Ներկայացվեցին բնապահպանական թեմաներով զեկուցումներ

 

Տեղի ունեցան ակտիվ քննարկումներ Տավուշի մարզի վտանգված տեսակների, դրանց պահպանության ուղղությամբ ներկայումս տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացվեցին բնապահպանական թեմաներով զեկուցումներ

Ուսանողներին առաջարկվեց ներկայացնել տեսակի պաշտպանության սեփական լուծումները:

Առանձնակի ուշադրություն դարձվեց այնպիսի տեսակների, ինչպիսիք են կենին, արջատխլենին, նռնենին, արևելյան կակաչը, ծնեբեկը, անդրկովկասյան գորշ արջը, կովկասյան անտառային կատուն, կատվաօձը, միջերկրածովյան կրիան, բեզուարյան այծը, երկարականջ ոզնին, որոնցից ուսանողները պետք է ընտրեն «դրոշակակիր» (որոշակի էկոհամակարգ, սպառնալիք, կազմակերպություն կամ տարածաշրջան ներկայացնող) տեսակ:

Ներկայացվեցին բնապահպանական թեմաներով զեկուցումներ

 Ուսանողների ոգևորվածությունը բավականին մեծ էր, ուստի և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելել նաև Իջևանի դենդրոպարկ` գործնական հետազոտություններ ու քննարկումներ կատարելու նպատակով: