2014թ. ապրիլի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր»-ի գնման մրցույթի արդյունքները:
Ըստ «Երևանի պետական համալսարան»ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի 2014թ. գնումների պլանի նախատեսվել էր ձեռք բերել «Համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր» ապրանքատեսակը ԵՊՀ ԻՄ ՇՀԱՊՁԲ-14/20 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:
Այդ նպատակով ԵՊՀ ԻՄ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքված «Համակարգչային, պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր»-ի 235 մատակարարների:
Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «Հայ և որդի Բեկնազարյաններ» – ՍՊԸ –ն «ԱՅ –ԹԻ Պլազմա» ՍՊԸ-ն, «Հայկանուշ մելքումյան» ԱՁ-ն, «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ն և «Մարատ Հարությունյան» ԱՁ-ն: