Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Որակավորման բարձրացման դասընթաց

2013թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Կրթական ծրագրերի մշակման հիմունքներ» դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասը, որը վարում էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Դասընթացը նախատեսված է պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման ծրագրով: Նպատակն է ուսանողակենտրոն ուսուցման պահանջներին համապատասխան` դասընթացի ծրագրի կառուցումը, նպատակների և կրթական արդյունքների ձևակերպումը:

Կրթական ծրագրերի մշակման գործում կարևորվում են առարկայի ուսուցման ավարտին ակնկալվող արդյունքները, գնահատման գործիքները և ընթացակարգերը, ուսուցման միջոցները, ուսանողների ինքնուրույն, ստեղծագործական և հետազոտական աշխատանքների բովանդակությունը և այլն: