2013թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը:
Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, «Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:
Զեկուցման թեման էր «Օպերատորի սեփական արժեքների ֆիզիկական իմաստը»: Թեման ունի մեծ կիրառություն ֆիզիկայի գրեթե բոլոր բնագավառներում:
Ներկայացվեցին ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստը, նրա որոշ հատկություններ, ալիքային ֆունկցիայի դիսկրետ սպեկտրի համար նշվեց Շրեդինգերի հավասարման մասին, ինչպես նաև բերվեցին որոշ ֆիզիկական մեծությունների օպերատորների տեսքեր և խոսվեց նրանց կոմուտատիվության մասին: