2013թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» առարկայի շրջանակներում ներկայացրին ուսումնագիտական զեկուցումներ:
Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա. Հովակիմյանը:
Նպատակն էր ուսանողների մեջ ամրապնդել և զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ համապատասխան առարկայի շրջանակներում, ձևավորել մասնագիտական ինքնուրույն խոսք:
Քննարկվեցին սոցիալական մանկավարժության զարգացման նոր փուլի կանխատեսման բնութագրիչները, կարևորվեց սոցիալական մանկավարժության դերը մարդու և սոցիումի փոխհարաբերությունների կարգավորման, ներդաշնակ, արդյունավետ ուղիների բացահայտման գործում: Ընդգծվեց նրա կապը կյանքի, ամենօրյա սոցիալական պրակտիկայի և օբյեկտիվ իրականության հետ: