2013թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի խորհրդակցությունների դահլիճում կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ինչպես պատրաստել արդյունավետ պրեզենտացիաներ» թեմայով թրեյնինգ, որին մասնակցում էին տարբեր ամբիոնների դասախոսներ: Այն վարում էր Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Ա. Խաչատրյանը:
Թրեյնինգն իրականացվեց պրեզենտացիայի ուղեկցությամբ, ներկայացվեցին կարճատև դասախոսություններ, մասնակիցները կատարեցին անհատական և խմբային աշխատանքներ, դիտեցին տեսանյութեր, ներկայացրին իրենց փորձը:
Քննարկվեցին, թե ինչ է պրեզենտացիան, որոնք են նրա տիպերը, պատրաստման փուլերը, ինչ չափանիշների պետք է բավարարի արդյունավետ պրեզենտացիան:
Թրեյնինգի նպատակն էր համակարգել պրեզենտացիաներ պատրաստելու վերաբերյալ մասնակիցների գիտելիքները, ձևավորել և զարգացնել արդյունավետ պրեզենտացներ կազմելու հմտություններ, ապահովել փորձի փոխանակում տարբեր բնագավառների մասնագետների միջև: