Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում մեկնարկեց ուսանողական գիտաժողովը

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված քառօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ:

ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը խոսեց Ուսանողական գիտական ընկերության գործունեության, իրականացրած ծրագրերի և նպատակների մասին, ներկայացրեց գիտաժողովի ծրագիրը:

Ուսանողական գիտական ընկերության 10-ամյակի կապակցությամբ ներկաներին շնորհավորեց մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը: Նա գոհունակություն հայտնեց կազմակերպված գիտաժողովի համար և ուսանողներին կոչ արեց ծավալել ակտիվ քննարկում ու բանավեճ: Տնօրենը նշեց, որ լավագույն զեկուցումները կտպագրվեն և մաղթեց հաջողություն: