Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական գիտաժողովի փակումը

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված քառօրյա գիտաժողովի փակումը:

ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնակիցներին, ԵՊՀ ԻՄ տնօրենությանը՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Նա ամփոփեց գիտաժողովի արդյունքները՝ նշելով, որ բոլոր բաժանմունքներում զեկուցումները հետաքրքիր էին, ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Նա նշեց, որ այս գիտաժողովը յուրօրինակ ստուգատես էր հետագայում ավելի մասշտաբային գիտաժողովներ կազմակերպելու իմաստով:

Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց գիտաժողովի զեկուցումների՝ տպագրության համար անհրաժեշտ չափորոշիչները և համապատասխան ամբիոնի կողմից տրվող երաշխավորագրի ձևը: Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

Վերջում իր խոսքն ասաց Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին, Ուսանողական գիտական ընկերությանը և մաղթեց նորանոր հաջողություններ: