Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ ուսանողները՝ Բյուրականի աստղադիտարանում

Ս.թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման բաժնի նախաձեռնությամբ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի 20 ուսանողներ այցելեցին Բյուրականի աստղադիտարան:

 Ուսանողներին ուղեկցում էին Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Ա. Մարգարյանը, հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցներ Գ. Գասպարյանը և Լ. Աթաբեկյանը:

Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Կ. Գիգոյանը հանգամանորեն ներկայացրեց աստղադիտարանի պատմությունը, բացատրեց աստղադիտակների աշխատանքի սկզբունքները, խոսեց հայ նշանավոր աստղագետների նվաճումների մասին: