2013թ. հունիսի 1-ին Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը սիրով շնորհավորեց բոլոր մանուկներին` ցանկանալով նրանց անհոգ մանկություն և անսպառ ժպիտներ:
Այնուհետև հանձնեց նրանց գույնզգույն փուչիկներ, իսկ Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի անդամներն օգնեցին երեխաներին` կավճանկարներ նկարելու:
Կազմակերպվեցին նաև խաղեր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: