Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Փետրագնդակի ՀՀ առաջնություն

Ս.թ. հոկտեմբերի 22-23-ին Երևանի Հրազդան մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի ՀՀ առաջնություն, որտեղ ընդգրկված էին 24 մարզիկ-մարզուհիներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից առաջնությանը մասնակցած հինգ աղջիկներից լավագույն արդյունք ցուցաբերեց Անգին Մամյանը (ԿԱ III կուրս)` գրավելով 7-րդ տեղը:

ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, մարզիչ Վ. Պողոսյանը գոհացուցիչ է համարում արդյունքը` հաշվի առնելով, որ մասնաճյուղն առաջին անգամ է հանդես գալիս այսպիսի մրցաշարում: