Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի և բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

2012թ. հոկտեմբերի 10-27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի (աղջիկներ) և բասկետբոլի (տղաներ) մասնաճյուղային առաջնություն, որտեղ ընդգրկված էին չորս ֆակուլտետների թիմերը:

Վոլեյբոլի եզրափակիչ փուլում հանդես եկան Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների թիմերը: Հաղթող ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի թիմը:

Բասկետբոլի եզրափակիչում հանդես եկան Հումանիտար  գիտությունների և  Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը: Հաղթեց Հումանիտար  գիտությունների ֆակուլտետի թիմը: