Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի հիշատակին նվիրված միջոցառում

 2017թ. մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2013թ. հոկտեմբերին Տավուշի սահմանում մարտական առաջադրանք կատարելիս զոհված և հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանի կողմից:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

 

Հրավիրված էին Գեորգի Մնացականյանի ընտանիքի անդամները, հարազատները, զինվորականներ, մասնակցում էին տնօրենի գլխավորությամբ՝ ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քաղաքացիներ:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցում էին և ապրիլյան քառօրյա պատերազմին` Թալիշի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած ու Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ծառայող մեր շնորհալի ուսանողներից:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր մեր քաջարի զինվոր-հերոսներին, նահատակված մեծերին, հայրենիքի սուրբ նվիրյալներին, ի դեմս Գեորգի Մնացականյանի` նրանց ևս մեկ անգամ հիշելու և պատվելու, խոնարհվելու նրանց մեծ կամքի ու սրբազան հավատի առաջ։

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Այն բացվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո միջոցառման մասնակիցները հանդես եկան հերոսական ոգեշունչ ձոն-բանաստեղծություններով, ազգային-հայրենասիրական երգ ու պարով` կիթառի ու քանոնի նվագակցությամբ:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Միջոցառման ընթացքում հնչեցին «Քայլ առ առաջ», «Պարոնայք սպաներ», «Բարձունքը մերն է», «Արշալույս», «Ուշանում եք տղերք», «Գնացին, չեկան», «Հայ զինվոր»,  «Սահմանը մոտիկ է», «Սահմանին», «Վեր կաց եղբայր իմ», «Ախպերս ու ես» ստեղծագործությունները:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Մեկ րոպե լռությամբ հարգվեց մեր անմահ հերոսների հիշատակը, համոզմունք արտահայտվեց, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Խնկարկվեց բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց արյան գնով անարգ թշնամուց պաշտպանեցին հայրենի հողը և խաղաղության համար մղված պայքարում դարձան սրբացած նահատակներ:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Այդ առյուծասիրտ տղաներից  մասնավորապես հիշատակվեց Գեորգի Մնացականյանի անունը, ով ոչ մի վայրկյան չերկբայեց հայրենիքի սահմանը պաշտպանելիս, զոհաբերեց իր կյանքը, որ մենք այսօր աշխատենք ու արարենք հային վայել տեսակով:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Ներկայացվեցին նրա կենսագրության հիմնական դրվագները.

Գ.Մնացականյանը ծնվել է 1988թ. Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում:

2005-2009 ընդունվել և ավարտել է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիան ` ցուցադրելով գերազանց առաջադիմություն: Ուսումն ավարտելուց հետո նշանակվել է ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի 51-151 զորամասի ինժեներասակրավորական դասակի հրամանատար` լեյտենանտի կոչումով: 4 տարիների ընթացքում հասել է վաշտի հրամանատարի պաշտոնի և ստացել կապիտանի կոչում:

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք մեդալների և կառավարական պարգևների: Հոկտեմբերի 16-ին ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս Գեորգին  մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել` իր մարմնով ծածկելով ականը` ծառայակիցների կյանքը փրկելու առաջնահերթ նպատակով, որի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանաշանով:

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի 7 միջնակարգ դպրոցը Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ անվանակոչվել է Հայոց բանակի սպա, 2013թ. հոկտեմբերին մարտական առաջադրանք կատարելիս զոհված և հետմահու պարգևատրված Գ. Գ. Մնացականյանի անունով…

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Միջոցառումը եզրափակվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի ելույթով, որի ընթացքում տնօրենը խորին շնորհակալություն հայտնեց Գեորգիի ծնողներին`  հայրենիքի համար այդպիսի հերոս զավակ ծնելու և դաստիարակելու համար, ընդգծեց այն գաղափարը, որ Գեորգի Մնացականյանի սխրանքը հայրենասիրության վառ օրինակ է ապրողներիս համար, նրա հերոսական ոգին կապրի բոլորիս սրտերում` պատրաստ սաստելու անարգ թշնամու ամեն  մի ոտնձգություն: 

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում

Իրենց հերոսացած որդու հիշատակը հարգելու, նրան նվիրված ռազմահայրենասիրական միջոցառում կազմակերպելու համար իրենց շնորհակալական խոսքն ասացին Գեորգիի հայրն ու մայրը, իսկ քույրը հանդես եկավ սիրելի եղբորը նվիրված սրտաբուխ ու ոգեշունչ ձոն-բանաստեղծությամբ` խորապես հուզելով ներկաների սրտերը:

Մասնաճյուղում կայացավ Գեորգի Մնացականյանի  հիշատակին նվիրված միջոցառում