Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի է արժանացել մասնաճյուղի 25 ուսանող

Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար

2017թ. մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր ստացավ 745 ուսանող, որոնցից 25-ը ԵՊՀ իջևանի մասնաճյուղի ուսանողներ էին:

Այս կիսամյակում ՀԵՀ-ի կողմից հայտարարված մրցույթին մասնաճյուղից դիմած 32 ուսանողից կրթաթոշակի արժանացավ  25 ուսանող.

  1. Մելինե Արմենի Թիրաբյան,
  2. Աննա Արմենի Դավթյան,
  3. Լյովա Խաժակի Հովակիմյան,
  4. Տաթևիկ Եսայու Ղևոնդյան,
  5. Արաքսյա Հայկի Մնացականյան,
  6. Արմիդա Գրիգորի Բաղիյան,
  7. Նելլի Միկիչի Բեջանյան,
  8. Ռուզան Բորիսի Բալասանյան,
  9. Արփինե Ռուբենի Մելիքսեթյան,
  10. Թամարա Արսենի Հովհաննիսյան,
  11. Սաթենիկ Ղարիբի Բեգլարյան,
  12. Դիանա Արմենի Ներսիսյան,
  13. Մարինա Իշխանի Խառատյան,
  14. Մերի Արայիկի Սարհատյան,
  15. Տաթևիկ Սուրենի Իսահակյան,
  16. Արթուր Արմենի Հարությունյան,
  17. Արինա Նորիկի Ալավերդյան,
  18. Լիլիթ Սամվելի Հովսեփյան,
  19. Ռոզա Արմենի Մելքումյան,
  20. Նարա Վահագնի Սարիբեկյան,
  21. Գոռ Արթուրի Եսայան,
  22. Անի Սևադայի Բալասանյան,
  23. Էմմա Տիգրանի Ջամալյան,
  24. Քրիստինե Արթուրի Քոչարյան,
  25. Քրիստինե Տիգրանի Բրուտյան:

ՀԵՀ-ի կրթաթոշակ ստացած ուսանողների ընդհանուր ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

heh-1

Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1305 ուսանող։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամ, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Մասնավորապես, Հայկական պետական մանկավարժական համալսարանից մրցույթին դիմել է 299 առաջին կուրսեցի, որոնցից փոխհատուցվել է 156-ի ուսման վարձը։ Երևանի պետական համալսարանից փոխհատուցվել է 157 ուսանողի (դիմել են 237-ը), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից 69 ուսանողի (դիմել են 189-ը) ուսման վարձը և այլն։ 

Մրցույթի շրջանակներում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները։ Մասնավորապես, ուսման վարձի փոխհատուցման ծրագրից օգտվում է Վանաձորի պետական համալսարանի 44 (դիմել են 57-ը), Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 25 ուսանող (դիմել են 32-ը) և այլն։

Ուսման վարձի փոխհատուցում է ստանում նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ 

Ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերն ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Շնորհավորելով ուսանողներին` կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք։ Վարչապետը նշել է, որ մեր ունեցած մարտահրավերները ստիպում են մեզ լինել խելացի և կիրթ։ Դիմելով երիտասարդներին` պարոն Կարապետյանը նրանց կոչ է արել, որ շարունակեն իրենց կրթության ուղին, գիտելիքի, ուսման նկատմամբ վերաբերմունքը տարածեն իրենց շրջապատում, լինեն հայրենասեր, ակտիվ քաղաքացիներ, հանդուրժող միմյանց, բայց անհանդուրժող անարդարության նկատմամբ։ 

ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծել է, որ ուսման վարձի փոխհատուցումը հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, այն սպասված է ինչպես հիմնադրամի, այնպես էլ մեծաթիվ ուսանողների համար։ «Մենք կարողանում ենք 750 ուսանողի միանվագ աջակցություն ցուցաբերել, աջակցություն նրանց առաջադիմության համար, և նրանց մոտ վստահություն ձևավորել, որ լավ սովորելով կարող են մեղմել սոցիալական խնդիր։ Այս ծրագրի միջոցով շատ ուսանողներ կարողանում են հաղթահարել առաջին կուրսը, այնուհետև գերազանց առաջադիմության շնորհիվ ռոտացիոն համակարգով անցնել անվճար համակարգ»,- նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ սա Հայաստանում կրթաթոշակների փոխհատուցման ամենամեծ ծրագիրն է։ 

heh

2011 թվականից ՀԵՀ-ը ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացնում է ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր, և այդ թվականից ի վեր տարբեր ծրագրերի շրջանակներում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել է շուրջ 6000 ուսանողի ուսման վարձ։ 

Աղբյուրը` heh.am: