Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ջոս Միլեների հերթական այցը մասնաճյուղ

1. գլխավոր

2021թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլեների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։

Ջոս Միլեների հետ հանդիպմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի պատասխանատու, ասիստենտ Ա.Մարդանյանը, ծրագրի համակարգող Ս.Պետրոսյանը, դասախոսներ և ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ-ի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև 2008 թվականին սկսված համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է միության նախագահ Պոլետ Կուտանի հայրենասիրության և ջանքերի շնորհիվ. համագործակցությանը չխանգարեց ո՛չ համաճարակը, ո՛չ դաժան պատերազմը:

Ա.Մարդանյանը ողջունեց և սրտանց շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը, «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը, նախագահ Պոլետ Կուտանին և Ջոս Միլեներին՝ անգնահատելի օգնության և աջակցության համար:

Ջոս Միլեները կրթաթոշակներ հանձնեց վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներ Վ.Իսախանյանին, Մ.Օհանյանին, Ա.Մեհրաբյանին, Ա.Ղազարյանին, Ա.Օհանյանին, Մ.Ղազարյանին, Ս.Ենգիբարյանին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող Ն.Գասպարյանին:

Կրթաթոշակ ստացած ուսանողուհիները շնորհակալություն հայտնեցին և խոստացան նվիրումով աշխատել:

Այնուհետև քննարկվեցին ապագա համագործակցության ծրագրերը:

Դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո Ջոս Միլեները ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին հանձնեց Պոլետ Կուտանի աշխատությունը՝ «Օսմանյան կայսրության հայերը Ֆրանսիայի կրթական համակարգում» խորագրով: Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց և խնդրեց հեղինակին փոխանցել իր բարեմաղթանքները:

Այցի արդյունքներն ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ հանդիպման ժամանակ: Տնօրենը շնորհակալություն հայտնեց հյուրին, ով Հայաստանի համար դժվարին ժամանակներում այցելել է համալսարան՝ նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու ուսանողներին: