Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարին մասնակցելու հրավեր

1

 2019թ. մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում կանցկացվի «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն Ֆաբ Լաբ-ում սովորելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունները, և կքննարկվի ուսանողների ներգրավվածությունը Ֆաբ Լաբ-ի աշխատանքներում:

«Ֆաբ Լաբ» ծրագիրը սկսվել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի  Media Lab-ում՝ որպես Grassroots Invention Group-ի և Center for Bits and Atoms-ի միջև համագործակցության արդյունք: Ֆաբլաբը (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է  նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը: Ֆաբլաբի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր տարիքային խմբերի, տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ:

Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի երիտասարդներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը: