Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

2017թ. մարտի 4-ին հանրակրթական 13 առարկաներից անցկացվեց դպրոցական ամենամյա օլիմպիադան, որը 2009 թվականից ի վեր կազմակերպվում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Տավուշի մարզում օլիմպիադայի աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց և գիտելիքների այս ստուգատեսում հաջողություններ մաղթեց մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, իր խոսքում կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրությունը, մրցունակ մասնագետ դառնալու գործում ընդգծեց տվյալ մասնագիտության հանդեպ սիրո, աշխատասիրության, նպատակասլացության գործոնները:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

 

Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 24 միջնակարգ, 4 ավագ դպրոցների և 2 վարժարանի 300 աշակերտ` հանրակրթական հետևյալ առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն     
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

2017թ. դպրոցականների օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով:

Մարտի 4-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան