Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Մասնավորապես նշվեց, որ բոլոր մասնագիտությունների գծով կազմվել են դասացուցակներ, որոնցում ամբողջությամբ արտացոլված է ողջ կիսամյակային ծանրաբեռնվածությունը: Հստակեցված է ողջ լսարանային ֆոնդը: Ուսանողների հաճախումների վերաբերյալ կազմվել են համապատասխան ցուցակներ:

Բաժնի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, ավարտական կուրսերում ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի և ընդհանրապես այս կիսամյակի ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ բոլոր հարցերում:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Տնօրենը մասնավորապես կարևորեց ուսման առաջադիմությանը միտված նպատակային քայլերի հաջորդականությունը: Այս համատեքստում հրահանգվեց ակտիվորեն համագործակցել համապատասխան ամբիոնների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:   

Ամփոփելով 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները՝ դրանք գնահատվեցին բավարար: