Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

2017թ. մայիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս (սեմինար), որը վարեց  Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը:

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

Բաց դասին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Պատմություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

Նախ դասախոսը ներկայացրեց դասի թեման, նպատակը և խնդիրները՝ մասնավորապես նշելով. «Ի հակադրություն համաշխարհայնացման համահարթեցնող գործառույթի մասին միակողմանի պատկերացումների՝ մեր օրերում ևս իրական հերոսները չեն տարրալուծվում ու անհետանում։ Ավելին՝ երբ արտաքին ու ներքին մարտահրավերների մեծացմանը զուգընթաց նվազում է դրանց դիմակայելու հավաքական կամքը, ազգերն իրենք են զգում վառ անհատականությունների ու հերոսների կարիքը։ Նիկոլայ Երկրորդն իր ժամանակի հերոսն էր, քաղաքական առաջնորդն  ու գաղափարախոսը: Մեր խնդիրն է նրա կերպարը քննարկել բոլոր գործընթացներում` պարզից բարդ, տնտեսությունից մինչև մշակույթ, տեսնել քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային գործչի նրա ընդունակությունները»:

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

Այնուհետև ուսանողները շնորհանդեսների ուղեկցությամբ, որպես խմբային աշխատանքներ, ներկայացրին հետևյալ թեմաներով զեկուցումներ.

  • «Նիկոլայ Երկրորդի քաղաքական դիմանկարը»,
  • «Ռուսական կայսրության տնտեսական զարգացման միտումները 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին»,
  • «Ստոլիպինյան ագրարային ռեֆորմը և նրա նշանակությունը»,
  • «Դարասկզբի ժողովրդագրական գործընթացները և Ռուսաստանը»,
  • «Հասարակական կյանքը 20-րդ դարասկզբին»,
  • «20-րդ դարասկզբի Ռուսաստանի կրթական միջավայրը»,
  • «Մշակույթի զարգացումը 20-րդ դարասկզբին»,
  • «Փետրվարյան հեղափոխությունը և ցարական ընտանիքի ճակատագիրը»,
  • «Նիկոլայ Երկրորդ. Արյունոտ կայսրից մինչև սրբադասում»:

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

Ամփոփելով բաց դասը՝ Վ.Պողոսյանն ի մի բերեց արդյունքները, թե որքանով իրենց հաջողվեց իրականացնել առաջադրված խնդիրները, ընդգծեց, որ Նիկոլայ Երկրորդի ինքնությունը բոլոր ժամանակներում բազմաբնույթ տարակարծությունների տեղիք է տվել: Ե՛վ ժամանակակիցները, և՛ հետագա սերունդները Նիկոլայ Երկրորդին գնահատելիս հասել են ծայրահեղության` հիացական պաշտամունքից մինչև ատելություն: Եվ այսօր էլ որոշները նրան համարում են սուրբ, իսկ մի մասն էլ` թույլ ու կամազուրկ անհատականություն, պետական գործիչ ու դիվանագետ, ով իր անհեռատեսությամբ և քաղաքական անհետևողականությամբ տապալեց կայսրությունը:

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս

Վերջում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանը՝ ողջունելով Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանի առաջին բաց դասը, թեմայի շրջանակներում ներկայացրեց իր տեսակետն ու դասի վերաբերյալ իր դրական կարծիքը, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին:

Մասնաճյուղում կայացավ «Նիկոլայ Երկրորդ. քաղաքական դիմանկարի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս