2014թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ուսանողական միջոցառում:
Այն նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:
Ներկա էին ուսանողներ բոլոր ֆակուլտետներից, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Մասնաճյուղի շնորհալի ուսանողները գովերգեցին գարունն իր գեղեցկություններով, հանդես եկան պարով, մայրության և գեղեցկության թեմայով գողտրիկ բանաստեղծություններով ու երգերով:
Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդին` ևս մեկ անգամ շնորհավորելով մեր սիրելի մայրերին:
Տնօրենը մատուցեց նաև անակնկալ. ներկաներին ուղղեց հարց (ո՞րն է ամենագեղեցիկ կինը), որին արագ և ճիշտ պատասխանողը տնօրենության կողմից արժանանալու էր նվերի: Ճիշտ պատասխան տվեց Բնական գիտությունների ֆակուլտետի II կուրսի ուսանողուհի Սոնա Ղևոնդյանը:
Միջոցառման մյուս լուսանկարները՝ այստեղ: