Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հանդիպում

2016թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հերթական հանդիպումը մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհում նոր ներդրված մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկա­վարի ինստի­տուտին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հանդիպում

Ընդգծվեց, որ նորաստեղծ ինստիտուտի միջոցով ընդհանուր առմամբ ակնկալվում է կատարել որակավորումների ազգային շրջանակին համապատասխան կրթական ծրագրերի մշակում և իրականացում, մասնագիտության պահանջվածության հիմնավորում, դասավանդման և ուսումնառության մեթոդների նորացում, գնահատման համակարգի վերանայում, կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատում, ծրագրի մշտադիտարկում, գնահատում, վերանայում և այլն:

Մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հանդիպում

Հանդիպման ընթացքում որոշվեց, որ առաջիկայում մասնագիտության կրթական ծրագրերը համակարգող մարմնի միջոցով  կմշակվի համապատասխան աշխատակարգ, կհստակեցվեն կրթական ծրագրի ղեկավարների գործառույթները, կատարվելիք աշխատանքները: