Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հոգեբանամանկավարժական շտկման ուղղությունները» թեմայով բաց դաս

2016թ. նոյեմբերի 7-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հոգեբանամանկավարժական շտկման ուղղությունները» թեմայով տեսագործնական բաց դաս, որը վարեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Էդիտա Սիմոնյանը:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

Բաց դասին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը, դասախոսներ և ուսանողներ:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

Նախ դասախոսը ներկայացրեց դասի թեման, նպատակը և խնդիրները:
Ապա ուսանողները համապատասախան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին «Ավազաթերապիա», «Նկարչաթերապիա», «Երաժշտաթերապիա», «Հեքիաթաթերապիա» թեմաներով զեկուցումներ:

Նշվեց, որ նկարչաթերապիայի նպատակն է նպաստել երեխաների մտածողության, երևակայության, ուշադրության, ստեղծագործական և ճանաչողական հմտությունների զարգացմանը, հնարավորություն տալ անձին ոչ վերբալ (ոչ խոսքային) ճանապարհով ինքնադրսևորվելու, ինքնակարգավորվելու, ինքնաբացահայտվելու, դուրս բերելու ներքին հուզական կուտակումներն ու լարվածությունը:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

 

Ընդգծվեց, որ ավազաթերապիան նպաստում է անհատականացման գործընթացին, ազատում է ներքին զգացմունքներից, ակտիվացնում է հիշողությունը, կապ է ստեղծում անգիտակցականի և գիտակցականի, ներքինի և արտաքինի, հոգևորի և ֆիզիկականի միջև, զարգացնում է երեխայի ստեղծագործական ընդունակությունները, տարածական, մաթեմատիկական մտածողությունը, վերացնում է վախերը, անհանգստությունները, բացասական հույզերը:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

Մատնանշվեցին երաժշտաթերապիայի հիմնական խնդիրները՝ սեփական մարմնի գիտակցումը, տարածության մեջ կողմնորոշումը, սեփական գործողությունների կառավարումը, հավասարակշռության պահպանումը, շփման զարգացումը, սթրեսային վիճակի թուլացումը, մտավոր և սոցիալական ունակությունների զարգացումը: Առանձնացվեցին երաժշտաթերապիայի միջոցով հոգեբանական շտկման հիմնական մեխանիզմները՝ կատարսիսը (հուզական լիցքաթափում), սեփական ապրումների գիտակցման թեթևացումը, կյանքի խնդիրների հետ առերեսումը, հուզական արտահայտվածության նոր միջոցների ձեռքբերումը:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

Հատկանշվեց, որ հեքիաթաթերապիան կիրառվում է կրթության մեջ, անձի զարգացման ու թրեյնինգների անցկացման նպատակով, ինչպես նաև հանդես է գալիս որպես հոգեթերապիայի հզոր միջոց: Հեքիաթաթերապիան նպաստում է երեխաների երևակայության, ստեղծագործական մտքի զարգացմանը, խնդիրներ լուծելու, որոշումներ կայացնելու մեխանիզմների ձևավորմանը: Հեքիաթների, ասացվածքների և լեգենդների միջոցով երեխայի մեջ սերմանվում են բարոյական չափանիշները, կանոնները, կյանքի անհրաժեշտ փորձը:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս

Դասի ընթացքում կիրառվեցին մի քանի գործնական վարժություններ և տեխնիկաներ՝ ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն ամրապնդելու նպատակով:

Տեղի ունեցավ ակտիվ քննարկում, արծարծված հարցերի շուրջ կարծիքների փոխանակություն:

Բաց դասի վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպված՝ այս ուստարվա առաջին բաց դասը, նրա մասնակիցներին, ընդգծելով ուսումնական գործընթացում նման նախաձեռնությունների կարևորությունը, ակնկալելով, որ դրանք մասնաճյուղում կկրեն համատարած և շարունակական բնույթ:

«Հոգեբանամանկավարժական շտկման  ուղղությունները» թեմայով բաց դաս