Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

2016թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը, որի պատվավոր հյուրն էր բազկամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Արմեն Չապուխյանը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

Առաջնության մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Ջանիբեկ Ղազարյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Ա.Առաքելյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին, նշելով, որ մեզ համար մեծ պատիվ է բազկամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն մեր հայրենակցի ներկայությամբ մասնաճյուղում առաջնության անցկացումը,  բազկամարտիկներին մաղթեց հաջողություններ, հաղթանակ ուժեղագույնին:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

Խաղերն ընթացան երեք (65, 80, 90 կգ) քաշային կարգով:   

65 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց հեռակա ուսուցման համակարգի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I կուրսի ուսանող Հայկ Ղազարյանը, երկրորդ տեղը՝ հեռակա ուսուցման «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության I կուրսի ուսանող Արտակ Ասիրյանը, երրորդ տեղը զբաղեցրեց առկա ուսուցման համակարգի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության I կուրսի ուսանող Օգսեն Մեհրաբյանը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

80 կգ քաշային կարգում  առաջին տեղը գրավեց հեռակա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I կուրսի ուսանող Մհեր Եգանյանը, երկրորդ տեղը՝ հեռակա ուսուցման նույն մասնագիտության I կուրսի ուսանող Մաքսիմ Հախվերդյանը, երրորդ տեղը զբաղեցրեց հեռակա ուսուցման «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության I կուրսի ուսանող Սպարտակ Վարդումյանը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

90 կգ քաշային կարգում  առաջին տեղը գրավեց հեռակա ուսուցման «Սերվիս» մասնագիտության II կուրսի ուսանող Էրիկ Մանուչարյանը, երկրորդ տեղը՝  առկա ուսուցման «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության III կուրսի ուսանող Ալբերտ Զուրաբյանը, երրորդ տեղը զբաղեցրեց հեռակա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I կուրսի ուսանող Սամվել Օրդինյանը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

Հաղթողին տնօրենության կողմից նախատեսված հուշանվերը հանձնեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արմեն Չապուխյանը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

Տնօրեն Ս.Առաքելյանն էլ Ա. Չապուխյանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը:

Կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

Առաջնությունից հետո միջազգային կարգի մրցավար Ջանիբեկ Ղազարյանը մեր մարզիկներին տվեց կարևոր ցուցումներ:

Բազկամարտի մասնաճյուղային առաջնության հաղթողները ս.թ. նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, կմասնակցեն Երևանում կայանալիք բազկամարտի առաջնությանը:

Մեր տղաներին մաղթում ենք հաջողություն և չեմպիոնական տիտղոս: