2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային թիվ 2 լաբորատորիայում՝ «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում, տեղի կունենա բաց դաս, որը կազմակերպել են Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վ.Նավոյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:
Բաց դասի նպատակն է վերհանել հաշվողական մաթեմատիկայով լուծվող խնդիրների վերաբերյալ ուսանողների կարողություններն ու հմտությունները, նպաստել նրանց ինքնուրույնության դրսևորմանը:
Դասի ընթացքում տեղի կունենա «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում ինքնուրույն ուսուցման թեմաների ներկայացում-քննարկում:
«ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն խնդիրներ, որոնց համար դասական մեթոդներով հնարավոր չէ ստանալ ճշգրիտ կամ մոտավոր լուծումներ և կառաջարկեն դրանց լուծման յուրօրինակ, հետաքրքիր, արագ և էֆեկտիվ մեթոդներ, որոնք պրակտիկայում հաջողակ կիրառություններ ունեն մաթեմատիկական օբյեկտների բարձրորակ բնութագրեր ստանալու համար:
Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու բաց դասին: