Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընտրվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նոր նախագահ

logo-ux

  2020թ. հուլիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Ընտրությունից առաջ մասնակիցներին և թեկնածուին ողջունեց ու հաջողություն մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Արեն Ավետիսյանը:

Ձայնի իրավունքով ընտրությանը մասնակցում էին Ուսանողական խորհրդի նախագահության 11 անդամները:

11 հոգուց բաղկացած ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին տնօրենության 2 անդամ՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ ԱԱզատյանը, մասնաճյուղի գրադարանի վարիչ ՎՊողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը, Ուսանողական խորհրդի 6 անդամներ (առկա և հեռակա ուսուցման համակարգերի) և Ուսանողական գիտական ընկերության 2 ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահն էր ՎՊողոսյանը:

Առաջադրվել էր 1 թեկնածու՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մադաթյանը։

Նա ընտրության մասնակիցներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:

Ձայների պարզ մեծամասնությամբ Լուիզա Մադաթյանն ընտրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք ՈՒԽ-ի նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով լի, բուռն և արդյունավետ գործունեություն: