Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը մասնակցեց «Ծրագրի նախագծում և կառավարում» (PDM) թեմայով կոնֆերանսին

2017թ. նոյեմբերի 16-17-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում  (“Best Western Aghveran Hotel”) «Խաղաղության կորպուս-Հայաստան»-ը կամավորների և նրանց հայ գործընկերների համար կազմակերպել էր «Ծրագրի նախագծում և կառավարում» (PDM) թեմայով կոնֆերանսը, որի ընթացքում վերհանվեցին համայնքային խնդիրները, կատարվեց իրավիճակի գնահատում, որոշվեցին հնարավոր լուծելիները, և մշակեց ծրագիր դրանք իրագործելու համար։

Կոնֆերանսին մասնակցեց նաև ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը:

Մեր ուսանողը մասնակցեց «Ծրագրի նախագծում և կառավարում» (PDM)  թեմայով կոնֆերանսին

«Ծրագրի նախագծում և կառավարում» կոնֆերանսի մասնակիցներին նախ ներկայացվեցին Համայնքի մասնակցային վերլուծության (անգլ.՝ PACA)  և Ծրագրերի նախագծման և կառավարման (անգլ.՝ PDM) սկզբունքները, որոնք կօգնեն կյանքի կոչելու համայնքի զարգացմանը նպաստող տարաբնույթ ծրագրեր:

Այնուհետև մասնակիցները ծանոթացան ծրագրերի նախագծման և կառավարման փուլերին, հնարավորություն ունեցան ըստ այդ փուլերի իրականացնելու փորձնական աշխատանքներ, որպեսզի իրենց համայնքներում կարողանան գործի դնել դասընթացի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:

Համայնքների զարգացման հարցում Խաղաղության կորպուսն ունի ռեսուրսահեն մոտեցում, այն է՝ ի հայտ բերել և օգտագործել համայնքի ռեսուրսներն ի նպաստ այդ իսկ համայնքի:

Կոնֆերանսի կազմակերպիչները համոզմունք արտահայտեցին, որ կամավորների և նրանց գործընկերների համար կազմակերպվող վերապատրաստական դասընթացները զգալիորեն կնպաստեն Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերին:

Համաժողովի փակման օրը մասնակիցներին  ներկայացվեցին «Խաղաղության կորպուս-Հայաստան»-ի կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերը, որոնց նրանք հետագայում հնարավորություն կունենան դիմել՝ համայնքում ծրագրեր իրականացնելու համար:

Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին կոնֆերանսին մասնակցելու հավաստագրեր: