Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ֆակուլտետների դեկանների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ քննարկում

2017թ. հունիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ֆակուլտետների դեկանների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հանդիպում, որի նպատակն էր իրականացնել որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ) համապատասխան կրթական ծրագրերի վերանայման ընթացքի և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ քննարկում:

Համաձայն մասնաճյուղի՝ 2016-20թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ Մասնագիտական կրթության որակի բաժինը տնօրենի խորհրդական Ա.Մակարյանի անմիջական աջակցությամբ պարբերաբար կազմակերպում է հանդիպում-քննարկումներ՝ համապատասխան խորհրդատվություններ տրամադրելու նպատակով:

Կայացավ ֆակուլտետների դեկանների և մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ քննարկում

Հերթական հանդիպում-քննարկման ընթացքում ներկայացվեց, որ նոր ուսումնական տարում մասնաճյուղն ակնկալում է ունենալ ՀՀ բարձրագույն կրթության  որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ, 07.07.2016թ., N714-Ն) պահանջներին համապատասխանեցված, նրան համադրելի  բակալավրի կրթական ծրագրեր:

Կայացավ ֆակուլտետների դեկանների և մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ քննարկում

Ընդգծվեց, որ կրթական ծրագրերի պատասխանատուներն իրենց աշխատանքային խմբերի հետ միասին ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները ձևակերպելիս հիմք են ընդունել ՈԱՇ-ի պահանջները և կրթական ծրագրերի շահակիցների  ակնկալիքները:

Կայացավ ֆակուլտետների դեկանների և մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ քննարկում

Ընդհանուր դրույթներով տրվեցին ՈԱՇ-ում ներկայացված մասնագիտական, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորման, վարպետության և նորարարության մասին վկայող վերջնարդյունքների, ուսանողների կարողությունների ամրագրման հայտնի մոտեցումները, մեկնաբանվեցին  դրանց ձևակերպման հնարավորությունները:

  1. ՈԱՇ-ի պահանջներին համապատասխան գիտելիքներ, որոնք ընդգրկում են կոնկրետ մասնագիտության հիմնական հասկացությունների, գաղափարների, սկզբունքների, վերլուծական և քննադատական մեթոդների ու մոդելների իմացությունը,
  2. իրենց մասնագիտության համար կարևոր տվյալներ, ցուցանիշներ և տեղեկատվություն հավաքագրելու, խմբագրելու, վերլուծելու, մեկնաբանելու, համադրումներ կատարելու, ինքնուրույն խնդիրներ և հարցադրումներ կատարելու և լուծելու, ինք­նու­րույն մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լելու, հետազոտական աշխատանքներ կատարելու, մասնագիտական ոլորտում ժամանակակից տեղեկատվական համապատասխան համակարգեր նպատակային կիրառելու հմտություններ,
  3. մասնագիտական գրագետ, փաստարկված, հիմնավորված, տրամաբանական բանավոր և գրավոր խոսք, հաղորդակցման, թիմում աշխատելու և իր  մասնագիտական գիտելիքները կիրառելու, ինքնուրույն եզրահանգումներ կատարելու, մասնագիտական որոշումների դեպքում պատասխանատվություն ստանձնելու կարողություններ:

Ներկաների քննարկմանը դրվեցին 3 մասնագիտությունների՝ 2013թ.-ից  գործող կրթական ծրագրերում ամրագրված ուսումնառության կրթական վերջնարդյունքները:

Կայացավ ֆակուլտետների դեկանների և մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ քննարկում

Կրթական ծրագրերի պատասխանատուների միջև ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում նրանք ներկայացրին մասնագիտության կրթական  ծրագրերի, ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպման իրենց մոտեցումները, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, մատնանշեցին թերությունները:

Որոշվեց հաջորդ հանդիպմանը ներկայացնել ծրագրերի կրթական վերջնարդյունքների ավարտուն ձևակերպումները: