Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական, կուրսային և կիսամյակային աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն   Ս. Ա. Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ ողջունելով ուսանողներին, ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին, շնորհավորեց ուսանողների տոնը, նրանց հղեց բարեմաղթանքներ՝ ուսման մեջ բարձր առաջադիմություն, նպատակասլացություն, դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք, լավատեսություն, արժանապատիվ կյանք ու պայծառ ապագա:    

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսին ներկայացված էին բազմաոճ ու բազմաժանր աշխատանքներ՝ մանրանկարչություն, գոբելեն, վիտրաժ, կոլաժ, մետաքսանկարչություն, ֆլորիստիկա, խեցեգործություն, գեղանկար, բոլորաքանդակ և այլն:   

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների խոսքով՝ մեր ուսանողների աշխատանքները լիովին համապատասխանում են ժամանակակից արվեստի պահանջներին, և դրանցում տարեցտարի նկատվում է որակական աճ ու զարգացում: Ասվածի վկայությունն է նոր ժանրերի գործերի ստեղծումը, Հայ նկարիչների միությունում դրանց ցուցադրությունն ու ՀՆՄ գեղարվեստական խորհրդի կողմից բարձր գնահատանքի արժանացումը:

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը

Նորույթներից հատկանշական են կոլաժը, մանրանկարչությունը, ֆլորիստիկան, հագուստի գեղարվեստական ձևավորումը, խառը տեխնիկայով (կերամիկական ու գործվածքային, մետաղական ու վիտրաժային) աշխատանքները: 

Բարձր մակարդակով կազմակերպված ցուցահանդեսը տպավորեց ու գեղագիտական հաճույք պատճառեց առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին ու բոլոր այցելուներին:

Մասնաճյուղում կայացավ ուսանողների տոնին նվիրված ցուցահանդեսը