Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի գործնական դասն անցկացվեց դպրոցում

2016թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  3-րդ կուրսի ուսանողները` դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանի ղեկավարությամբ, «Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի գործնական դասն անցկացրին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում:

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի  գործնական դասն անցկացվեց դպրոցում

Գործնական դասի ընթացքում ուսանողները, բաժանվելով երեք խմբի, տարրական և միջին դասարաններում իրականացրին դասալսումներ, ապա կայացավ մանկավարժների հետ նրանց հանդիպումը:

Ուսանողները դիտարկել էին դասի ընթացքում ուսուցչի մանկավարժական գործողությունները, ուղղվածությունը և շփման ոճը:

Հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվեցին դասալսումների արդյունքները, կրթության համակարգչայնացման, դպրոցներում ներառական կրթության ներդրման վերաբերյալ հարցեր:

Ուսանողները ուսուցիչներին տվեցին մանկավարժական գործունեության մոտիվներից բաղկացած բլանկ, որպեսզի մոտիվները գնահատվեին ըստ կարևորության: Ուսուցիչները առաջնահերթություն տվեցին աշխատանքի արդյունքից և պրոցեսից բավարարվածության, մանկավարժական գործունեության մեջ ինքնակատարելագործման  մոտիվներին:

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի  գործնական դասն անցկացվեց դպրոցում

Այնուհետև «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան դպրոցի հոգեբանի աշխատանքի հետ, ով նրանց մանրամասն ներկայացրեց կրթության առանձնահատուկ պայմաններով երեխաների հետ աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները:

«Մանկավարժական հոգեբանություն» դասընթացի  գործնական դասն անցկացվեց դպրոցում