Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

2016թ. նոյեմբերի 18-19-ը «ՀՈՒԱԱ (ANSA) կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները (ՀՈՒԱԱ Գիտակրթական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էրիկ Վարդանյան, ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանց, միջազգային կապերի պատասխանատու Գոհար Հովհաննիսյան, լրատվության հետ կապերի և PR-ի պատասխանատու Լարիսա Ալավերդյան) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար անցկացրին երկօրյա թրեյնինգ:

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները  մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի նախաձեռնությամբ, ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսավորմամբ և ԿԳ նախարարության աջակցությամբ:

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները  մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս»-ը շրջում է երևանյան և մարզային բուհերում՝ ուսանողների համար իրականացնելով թրեյնինգ-դասընթացներ Բոլոնիայի գործընթացի, Հայաստանում դրա իրականացման և դրանում ուսանողների դերի ու կարևորության մասին:

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները  մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ծրագրին մասնակցեցին, «Կրթական ավտոբուս»-ում իրենց տեղն ամրագրեցին բուհի ոչ միայն առկա, այլև հեռակա ուսուցման ուսանողներ:

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները  մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

Երկօրյա թրեյնինգի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին բոլոնյան համակարգի հիմնական ուղղությունների՝ մասնավորապես բարձրագույն կրթության որակի ապահովման առանձնահատկությունները, նրանց հետ իրականացվեցին խմբային աշխատանքներ:

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները  մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

Դասընթացներն ուղեկցվեցին ուսանողների  կողմից ակտիվ քննարկումներով ու բանավեճերով:

«ՀՈՒԱԱ կրթական ավտոբուս» ծրագրի ներկայացուցիչները  մասնաճյուղում անցկացրին երկօրյա թրեյնինգ

Վերջում ուսանողները, ըստ բոլոնյան համակարգի չափորոշիչների, ստեղծեցին իրենց պատկերացրած իդեալական բուհի մոդելը: