Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

2017թ. նոյեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության III կուրսի ուսանողները՝ նույն ամբիոնի դասախոսներ Ա.Շիրխանյանի և Գ.Մինասյանի գլխավորությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:

«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Նախ՝ կենտրոնում ուսանողները հանդիպեցին ԿԲ-ի տնտեսական  հետազոտությունների վարչության պետ Արմեն Նուրբեկյանին, ով ուսանողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսական համակարգում ՀՀ կենտրոնական բանկի դերը, գործառույթները, կարևորեց գների կայունացման խնդիրը, որը պետության մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի հիմքն է:

Անդրադառնալով Կենտրոնի վիճակագրական վարչության խնդիրներին և իրականացվող գործառույթներին՝ Ա.Նուրբեկյանը ընդգծեց վիճակագրության կարևորությունը դրամավարկային քաղաքականության իրականացման հարցում:

«ՏՏ» մասնագիտության III կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Ուսանողներն այցելեցին ԿԲ-ի դրամագիտական  թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը նրանց ներկայացրեց դրամի պատմությունը,  թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով  դրանց պատմամշակութային արժեքը,   ԿԲ-ի՝ տարբեր միջազգային մրցույթներում շահած  մրցանակները:

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողներն իմացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ամրապնդեցին իրենց գիտելիքները: