Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄՐՑՈՒՅԹ` «ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ»

Կժեշիցայի (Լեհաստան) մշակույթի բաժանմունքը, Վարշավայի ռուսական մշակույթի կենտրոնը, Մինսկի (Բելորուս) մշակույթի կենտրոնը, Ֆյուրստենվալդի (Գերմանիա) «Մշակույթի գործարանը», «Տուրիստական Հայաստան» ամսագիրը (Ռուսաստան, Հայաստան) և «Գրական փեթակ» էլեկտրոնային ռեսուրսը հրավիրում են Ձեզ մասնակցելու Եվրոպայում հայտնի մի մրցույթի, որն անց է կացվում արդեն 27 տարի. «Արկածներն իրենք են գալիս – աշխարհն առանց պատերազմի և բռնության»:

«Աշխարհն առանց պատերազմի և բռնության». շատ գայթակղիչ թեմա ինչպես նոր կյանք մտնողի, այնպես էլ կյանքի երկար ուղի անցածների համար: Մրցույթը կոչված է լսարանի առջև բացահայտելու հեղինակների անձնական հայացքները շրջակա աշխարհի վերափոխման հնարավորության դեպքում:

Մրցույթին ընդունվում են հեղինակային գեղարվեստական կամ փաստագրական բնույթի աշխատանքներ, որոնք բացահայտում են «Աշխարհն առանց պատերազմի և բռնության» թեման և նվիրված են հետևյալ խնդրահարույց հարցրին. մարդու ողբերգությունը կոմերցիոնալացված հասարակության մեջ, թմրամոլությունը, հարբեցողությունը, ռասսայական և կրոնական պատկերացումները: Մասնակիցների աշխատանքները կնայի ժյուրին:

Աշխատանքը ներկայացնելու կանոնները: Մրցույթին ներկայացվում են գեղարվեստական կամ փաստագրական աշխատանքներ՝ ըստ մրցույթի պայմանների, Առավել նախընտրելի են հետևյալ ֆորմատի աշխատանքները՝ բանաստեղծություն, էսսե, նովել, պատմվածք: Աշխատանքները պետք է ներկայացվեն ռուսերեն, բելոռուսերեն կամ լեհերեն:

Ծավալը՝ 10 տպագիր կամ 15 ձեռագիր էջ:

Աշխատանքին կից ներկայացնել համառոտ ինֆորմացիա Ձեր մասին՝ տարիք, հասցե, հեռախոս:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը՝ 2014թ. մարտի 15:

Աշխատանքները կարելի է ուղարկել հետևյալ հասցեով՝ Gminni Osrodek Kultury ul. Skwierzynska 21a 66-435 Krzeszyce Polska կամ մրցույթի էլ. հասցեին «На конкурс»՝ elena@armeniatravel.ru:

Որևէ երկրի հանդեպ քաղաքական ագրեսիա և թշնամանք պարունակող աշխատանքները չեն գնահատվի: Արդյուքները հայտնի կլինեն 2014թ. հուլիսի առաջին կեսին:

Հաղթողները կհրավիրվեն յոթօրյա ճանապարհորդության Լեհաստան, կպարգևատրվեն գավաթներով և հուշանվերներով:

Աղբյուրը`www.menq.org

Ի գիտություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների

Ցանցային և ինտերնետային հնարավորությունների կիրառմամբ ուսանող-ամբիոն  ակտիվ համագործակցության, դասընթացների արդյունավետ յուրացման, ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար  ներկայացնում ենք մասնաճյուղի ամբիոնների էլեկտրոնային փոստերի հասցեները:

Ձեր հարցերը կարող եք ուղարկել համապատասխան հասցեով՝ անհրաժեշտության դեպքում նշելով այն դասախոսի անունը, որից ակնկալում եք պատասխանը:

Ներկայացնում ենք էլ.հասցեներն՝ ըստ ամբիոնների.

mathinform@mail.ru – Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Ընդհանուր ֆիզիկայի ամբիոններ

kirarvest@mail.ru  –  Գծանկարի, գունանկարի և Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոններ

lezugrakambion@mail.ru  – Հայոց լեզվի և գրականության ամբիոն

mankambion@mail.ru  –  Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

patmambion@mail.ru  – Պատմության և քաղաքագիտության ամբիոն

otarlezu@mail.ru  – Օտար լեզուների ամբիոն

tnt.ambion@mail.ru – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն

turizmambion@mail.ru – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն

sportambion@mail.ru – Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն

Տնօրենությանը կից տեղեկատվական տեխնոլոգիաների գծով խորհրդատու Մ.Ճաղարյան

Սեղանի թենիսի առաջնություն

2014թ. հունվարի 29-ին Հայոց բանակի 22-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները (Արկադի Դավթյան, Ալեքսան Մարգարյան, Արտակ Ցուցուլյան, Մհեր Աթոյան, Վարդիթեր Պողոսյան, Արթուր Վանեսյան, Ալվինա Առուստամյան, Սլավիկ Սարգսյան,  Օնիկ Ճոկլինյան և այլք):

Այն կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով:

Գերազանց խաղաց Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտակ Ցուցուլյանը և դարձավ առաջնության հաղթող:

Հանդիպում շրջանավարտների հետ

2014 հունվարի 27-ին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում վերջին հինգ տարիներին ուսումնառությունը գերազանցությամբ ավարտած մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը կարևորեց շրջանավարտների ակտիվ դերակատարությունը բուհի կայացման գործում: Նա նշեց, որ մասնաճյուղը միշտ հետաքրքրվում է իր շրջանավարտներից յուրաքանչյուրի գործունեությամբ, հպարտանում նրանց ձեռքբերումներով, տխրում անհաջողությունների դեպքում, կարևորում երիտասարդների նոր գաղափարներն ու մտահղացումները, խրախուսում նախաձեռնությունները:

Հնչեցին տարաբնույթ հարցեր և պատասխաններ: Շրջանավարտները նշեցին մասնաճյուղի առավելությունները իրենց ուսանած այլ բուհերի նկատմամբ, ներկայացրին այն բացթողումները, որոնց լուծումը հնարավորություն կտա առավել որակյալ կրթություն տրամադրել և լինել մրցունակ:

Մասնակիցները ներկայացրին գիտության բնագավառում իրենց ունեցած հաջողությունները: Մասնաճյուղի տնօրենությունը մի քանի շրջանավարտների առաջարկեց դասախոսական աշխատանք՝ իրենց մասնագիտացմամբ, որը շրջանավարտներին հնարավորություն կտա կուտակած տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի իր խմբում

Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը, բուհերը բաժանելով 9 խմբերի, կատարել է նրանց վարկանիշավորում` ըստ  9 չափորոշիչների:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է 4-րդ` «Բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում  կրթական ծրագրեր իրականացնող» բուհերի խմբում:

Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է նույն խմբում ներառված 14 բուհերի մեջ:

Առաջինն է նաև 3-րդ չափորոշիչով («Ուսումնառության արդյունքներ»):

2-րդ չափորոշիչով («Ուսանողներ») մասնաճյուղը զբաղեցրել է յոթերորդ տեղը:

4-րդ չափորոշիչով («Միջազգային ուղղվածություն») մասնաճյուղը զբաղեցրել է 4-րդ տեղը:

5-րդ չափորոշիչով («Գիտահետազոտական աշխատանք») մասնաճյուղը գրավել է 2-րդ տեղը:

6-րդ չափորոշիչով («Դասավանդման գործընթաց») մասնաճյուղը զբաղեցրել է 5-րդ տեղը:

7-րդ չափորոշիչով («Հաստատության կարողություններ») մասնաճյուղը զբաղեցրել է 6-րդ տեղը:

8-րդ չափորոշիչով («Աշխատանքային շուկա») մասնաճյուղը գրավել է 3-րդ տեղը:

9-րդ չափորոշիչով («Ընդհանուր գնահատումներ») մասնաճյուղը զբաղեցրել է 8-րդ տեղը:

1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ չափորոշիչներով մայր բուհն առաջինն է իր համապատասխան խմբի` «Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում  կրթական ծրագրեր իրականացնող»  8 բուհերի մեջ:

Մանրամասները` ranking.armedu.am