Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

2016թ. հունվար ամսվա ընթացքում մասնաճյուղում ուսումնական և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով իրականացվել են մի շարք ընթացիկ շինվերանորոգման աշխատանքներ, և ձեռք է բերվել նոր գույք:

Մասնավորոպես հիմնովին վերանորոգվել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը:

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

Նույն ֆակուլտետի համակարգչային սրահն ավելի հարմարավետ, լուսավոր և ընդարձակ դարձնելու նպատակով տեղափոխվել է №28 լսարան: Սրահը հասմալրվել է նոր համակարգիչներով ու համակարգչային սեղաններով: Նախկին 19-ի փոխարեն այժմ այն կսպասարկի 22 ուսանողի:

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

 Ընթացքի մեջ են Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, Տնտեսագիտության ֆակուլտետի №45 և 46 լսարանների վերանորոգման աշխատանքները:

Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանը շեշտեց, որ իրականացվում են ոչ միայն արտաքին հարդարման աշխատանքներ, այլև կատարվում է հիմնանորոգում:

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

·   սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

·   միակողմանի ծնողազուրկ ուսանող,

·   երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

·   հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,

·   տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,

·   հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,

·  պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Այս ծրագրին ոչ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողները։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016թ. փետրվարի 10-ն է։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, որտեղ առկա է նաև գրանցման վայրի մասին նշում, 3։4 չափի 1 լուսանկար, առաջադիմության թերթիկի պատճենը, որտեղ նշված լինի միջին որակական գնահատականը, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը, սահմանամերձ բնակավայրերի ուսանողների դեպքում նաև՝տեղեկանք բնակավայրից) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): 

Կարգ>>> 

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ>>>

Աղբյուրը` heh.am

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2016թ. հունվարի  25-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Դեկանի կիսամյակային հաշվետվության ներկայացում:
  2. 2015-16 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (առանց լուծարքային շրջանի):
  3. 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
  4. Ցուցահանդեսների կազմակերպման, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացման ուղղիների քննարկում:
  5. Ընթացիկ հարցեր:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2016թ. հունվարի 21-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանի նախագծի քննարկում:

Զեկուցող` Մ. Ա. Զաքարյան

  1. Այլ հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2016թ. հունվարի 22-ին` ժամը 13:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ժամանակացույց-պլանի նախագծի քննարկում:

Զեկուցող` Ս. Ա. Առաքելյան

  1. Ընթացիկ հարցեր: